«Մարտի 1-ը տարիներ շարունակ վերածվել է նախընտրական շահարկման գործիքի, մինչդեռ հասարակությունը շարունակում է սպասել իրական քաղաքական և իրավական գնահատականների»։
Այս մասին հայտարարել է Էդմոն Մարուքյանը։
ԼՀԿ-ն քարոզարշավի հերթական օրը մեկնարկել է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ՝ բացօթյա կարճ փոդքասթի ձևաչափով։
«Իշխանությունը պահելու համար Փաշինյանը պատրաստ է արյան», – հայտարարել է Կարպիս Փաշոյանը։
Նրա խոսքով՝ ժողովրդավարությունը չի կարող սահմանափակվել արտաքին ցուցադրական ժեստերով, քանի դեռ քաղաքացին բախվում է նվաստացման, բռնության և այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության։ Նա ընդգծել է, որ այլևս երբեք ՀՀ քաղաքացու արյունը չպետք է թափվի քաղաքական իշխանությունը պահելու համար։






























