Armenian text to speach

ԿԱՐՃ ԱՍԱԾ․ ԵՄ-ն արագացնում է նոր սանկցիաները․ ցուցակում նաև պատրիարք Կիրիլն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը կրկին ցանկանում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդ՝ Պատրիարք Կիրիլի նկատմամբ։ Այս անգամ պատճառը Հունգարիայի դիրքորոշման հնարավոր փոփոխությունն է։

Բանն այն է, որ դեռ 2022 թվականին ԵՄ-ն փորձել էր Կիրիլին ներառել սանկցիաների ցուցակում՝ նրան մեղադրելով Ուկրաինայի պատերազմի աջակցման ու ռուսական քարոզչությունը տարածելու մեջ։ Բայց այդ որոշումը արգելափակել էր Հունգարիան՝ հայտարարելով, թե դա կրոնական ազատության խախտում է։

Հիմա, ըստ Euronews-ի աղբյուրների, Բուդապեշտն այլևս կարող է չխոչընդոտել որոշմանը։ ԵՄ-ում կարծում են, որՊետեր Մագյարի կառավարությունը ավելի մեղմ դիրքորոշում կունենա, քան նախկին վարչապետ Վիկոր Օրոանը։

Բացի այդ, Եվրամիությունը պատրաստվում է նոր սահմանափակումներ մտցնել նաև ռուսական «ստվերային նավատորմի» դեմ, որով, ըստ Արևմուտքի, Ռուսաստանը շրջանցում է նավթի արտահանման պատժամիջոցները։

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Բրյուսելը ցանկանում է ավելի արագ ընդունել նոր պատժամիջոցներ։

Վերջնական որոշումը կարող է ընդունվել հունիսի 15-ին։

Իրինա Ատանյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս