Այսօր՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում «Hyundai Santa FE» մակնիշի ավտոմեքենան Սարալանջի փողոցում բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և տուժածների ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն ու դեպքի վայրից հեռանալը։ Այդ տեղեկությունը ՊԾ Երևան քաղաքի գնդում պարզվում է:


























































































