ԲՀԿ անդամ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է այսօրվա՝ Փաշինյանի այն խոսքին, իբր թե Թևանյանը լրտես է և դավաճան։
«Պատկերացնո՞ւմ եք Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին ծառայող և պետական դավաճանությամբ Արցախը հանձնած, Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանը ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ»,- նշել է Թևանյանը։
«Ուրեմն Նիկոլ Փաշինյան ուշադիր լսի, դու թուրքի կոշիկները լիզելող, թուրքի պահած իշխանության պարագլուխ ես, դու Ադրբեջանի շահերին ես ծառայում, դու Ալիևին խոստացել ես ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, սահմանադրության փոփոխություն, ցեղասպանության ուրացում և դու խոստացել ես, որ տարածքներ ես զիջելու, եթե իրենք օգնեն քեզ վերարտադրվել, ու այդ մասին արդեն անոնս էլ ես արել»,- ասել է Թևանյանը։
Հիշեցնենք, որ այսօր յսօր Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը վաղը հաղորդում է ուղարկելու ՀՀ քննչական կոմիտե՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար։
«ԱԱԾ-ն վաղը սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի ՔԿ՝ ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով։ Եվ այս լրտեսական ցանցն ի վերջո վերջնական և ամբողջական արմատախիլ ենք անելու ՀՀ-ից։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռը «Մարտի 1-ի» գործով պետք է ի կատար ածվի, Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի» գործով պետք է երկար տարիներով բանտ նստի։ Սամվել Կարապետյանը՝ որպես փողեր լվացող, մանկապարտեզից հոսանքի փողեր գողացող, պետք է երկար տարիներ բանտ նստի ՀՀ-ում»,- հայտարարել է Փաշինյանը։






























