Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են փոխանակվել Թեհրանի առաջարկի հիման վրա հակամարտության լուծման վերաբերյալ հաղորդագրություններով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Ըստ «Fars» լրատվական գործակալության՝ Բաղային հայտարարել է, որ կարծիքների փոխանակումը տեղի է ունենում «Իրանի 14 կետանոց առաջարկի տեքստի հիման վրա»։
Մայիսի 18-ին «Tasnim»-ը հայտնել է, որ Պակիստանը Միացյալ Նահանգներին է փոխանցել հակամարտության լուծման իրանական նոր 14 կետանոց առաջարկ։ Գործակալության տվյալներով՝ տեքստում շեշտը դրվում է ռազմական գործողությունների դադարեցման և վստահության ամրապնդման միջոցառումների վրա։






























