ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում։
«Միաժամանակ երկու միություններում գտնվելն ըստ սահմանման անհնար է։ Ինչպես ասում են՝ Հայաստանին չի հաջողվի միաժամանակ երկու հարսանիքում պարել»,- ասել է Գալուզինը։
Հիշեցնենք, որ Փաշինյան-Պուտին բանակցությունների ժամանակ Պուտինը նշել էր, որ Եվրամիության և ԵԱՏՄ-ի հետ մաքսային միության մեջ միաժամանակ գտնվելն ըստ սահմանման անհնար է։
Ավելի ուշ Պուտինը առաջարկել էր ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովում քննարկել ԵՄ-ի վերաբերյալ Հայաստանի ծրագրերի հարցը։






























