Armenian text to speach

Նարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել ՌԴ քաղաքացիություն. ՌԴ ԱԳՆ տեղակալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ռուսական պետական ТАСС գործակալության՝ ՌԴ արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հերքել է հայկական լրատվամիջոցներից մեկի հրապարակումը, որտեղ պնդվում էր, թե Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները գործունեություն են ծավալում Հայաստանի շահերի դեմ։ Գալուզինի խոսքով՝ այդ հրապարակումը «բացարձակ կեղծիք» է և նպատակ ունի «Ռուսաստանի դեմ լրտեսամոլության քարոզչություն» տարածել։

Նա հայտարարել է, որ ռուս դիվանագետները կատարում են բացառապես այն գործառույթները, որոնք նախատեսված են 1961 թվականի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով։ ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ հոդվածում ներկայացված տեղեկությունները «չարամտորեն խեղաթյուրված են» և վերագրվում են փաստեր, որոնք իրականում չեն եղել։

Որպես օրինակ՝ նա անդրադարձել է Նարեկ Կարապետյանին՝ ընդգծելով, որ վերջինս երբեք չի ունեցել Ռուսաստանի քաղաքացիություն, մինչդեռ հրապարակման մեջ հակառակն էր պնդվում։

Գալուզինը նաև հայտարարել է, որ Մոսկվան «տվել է, տալիս է և շարունակելու է համապատասխան արձագանք տալ» նման հրապարակումներին։




Լրահոս