Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարցում․ քաղաքացիները՝ հակակոռուպցիոնի SMS-ների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը դուրս է եկել մայրաքաղաքի փողոցներ և քաղաքացիներից հետաքրքրվել՝ արդյոք ստացել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի անունից ուղարկվող հաղորդագրությունները, որոնցում առկա է եղել anticorruption.am կայքի հղումը։

Անցորդների մի մասը նշել է, որ ստացել է հաղորդագրությունը, սակայն չի հասկացել, թե որտեղից են իրենց հեռախոսահամարները հայտնվել այդ համակարգում։ Քաղաքացիներից շատերը նաև մտահոգություն են հայտնել՝ նշելով, որ եթե պետական մարմնի անունից հաղորդագրություններ են ուղարկվում, ապա պետք է հստակ պարզաբանվի, թե ինչ աղբյուրից են վերցվել տվյալները և արդյոք քաղաքացիների համաձայնությունը եղել է։

Եղել են նաև մարդիկ, որոնք ասել են, թե նման իրազեկումն ընդունելի են համարում միայն այն դեպքում, եթե անձնական տվյալների օգտագործման գործընթացը լինի լիովին թափանցիկ և օրենքի շրջանակում։

Իրինա Ատանյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս