Armenian text to speach

Թևանյանն ասում է, որ 2023 թվականին վայր է դրել մանդատը․ այդքանը մենք էլ գիտենք․ ՔԿ խոսնակը մանրամասնում է Թևանյանի դեմ քրեական վարույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անդրանիկ Թևանյանն ասում է, որ 2023 թվականին վայր է դրել մանդատը։ Այդքանը մենք էլ գիտենք, գրել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը

«Հաղորդագրությունն ուշադիր կարդալու դեպքում կտեսնեք ԱՊՕՐԻՆԻ բառը: Այսինքն, անձը 2024 թվականի ընթացքում ապօրինի կերպով է հավաքել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները: Այդ հանգամանքը նույնպես քննության առարկա է»,- գրել է Ավդալյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՔԿ-ն պետական դավաճանnւթյան և լրտեսnւթյան գործով Անդրանիկ Թևանյանի դեմ հարուցել է վարույթ, ինչին ի պատասխան Թևանյանը ասել էր «Քննչական կոմիտեին խորհուրդ կտայի այդ ապoրինի հանձնարարականները չկատարել»։




Լրահոս