ԵՄ արտաքին գործերի նախարարները մայիսի 27-28-ը Կիպրոսում կայանալիք հանդիպման ժամանակ պատժամիջոցներ չեն կիրառի Իսրայելի կամ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի նկատմամբ: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Անվար ալ-Անունին՝ պատասխանելով լրագրողների հարցերին Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԵՄ որոշ երկրների կոչերի վերաբերյալ:
«Կիպրոսում կայանալիք հանդիպումը ոչ պաշտոնական է։ Այնտեղ կարող են քննարկվել ցանկացած հարց, բայց գործնական որոշումներ չեն կայացվում, այդ թվում՝ պատժամիջոցների հարցը։ Պատժամիջոցների հաստատումը պահանջում է նաև ԵՄ բոլոր երկրների միաձայն քվեարկություն», – ասել է նա։


























































































