Չինաստանի հյուսիսում գտնվող Շանսի նահանգի Ցինյուան շրջանում գտնվող ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի, շաբաթ օրը հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր 82 հանքափորի մահվան և ինը անհետ կորածի մասին։
«Միջադեպի հետևանքով զոհվածների թիվը հասել է 90-ի», – ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։
Չանժի քաղաքի Ցինյուան շրջանի Լուսենյուան ածխահանքում գազի պայթյուն է տեղի ունեցել ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 19:29-ին, երբ հանքում գտնվում էին 247 աշխատողներ:
























