Նրանք փորձում են Հայաստանին ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին «որքան հնարավոր է շատ ցավ պատճառելու նպատակով», հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Արևմուտքը փորձում է մեր դաշնակիցներին բաժանել, առաջին հերթին՝ սկսելով մեր հարևաններից, ինչպես դա արեց Վրաստանի և Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում է Ուկրաինայի հետ, և ինչպես հիմա փորձում է Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ», – ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նիստում։
Նախարարը ընդգծել է, որ այս ամենը արվում է միայն մեկ նպատակով.
«Ռուսաստանին հնարավորինս շատ ցավ պատճառելու համար, դժվարացնել Ռուսաստանի՝ որպես իսկապես մեծ տերության և քաղաքակրթության պահպանման և ամրապնդման առաջադրանքը», – ընդգծել է Լավրովը։


























































































