Armenian text to speach

Ֆրունզե Դովլաթյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 24-ին՝ ժամը 18։55-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ հոգեբանը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:35-ին, մարվել՝ 19:48-ին: Այրվել է մեկհարկանի տունը (մոտ 120 քմ): Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներ: Տուժածներ չկան:




Լրահոս