Armenian text to speach

Ավտովթար՝ Ուրցաձոր-Շաղափ ճանապարհին․ 1 տարեկան տղա երեխա է մшհացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Վեդի խոշորացված համայնքի Ուրցաձոր-Շաղափ ավտոճանապարհին բախվել են «GAZ 3110» և «VAZ 2121» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն։

Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վեդու բաժին, որ տուժածներից 1,5 տարեկան տղա երեխան, գիտակցության չգալով, մահացել է։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և տուժածների ինքնությունը։




Լրահոս