Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մի խորտակեք կյանքը»․ հղի կնոջը մահվան հասցրած ամուսնու հարազատը պատմում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հայտնել էր, որ մայիսի 22-ին Գեղարքունիքի մարզում մեքենայի մեջ կնոջ անշնչացած մարմին էր հայտնաբերվել։ Մեքենայում միջադեպ էր եղել ամուսինների միջև, և նախնական տեղեկություններով մահացած կնոջ ամուսինը իրավապահներին պատմել էր, որ վիճաբանությունից հետո կինը ասել է, թե մեքենան կբացի և իրենց ցած կնետի, որից հետո գնացել է այդ քայլին։

Հղի կնոջը մահվան հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (ինքնասպանության հասցնելը՝ հղի կնոջ նկատմամբ մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից) և 344-րդ հոդվածի 2-րդ մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը)։

Հղի կնոջ ամուսինը կալանավորվել է։

Ավտովթարից մահացած հղի կնոջ քույրը՝ Վիկտորյան, ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Մարիաննայիս՝ պիղծ Հայկը պահել է փակի տակ ու օրերով չի գնացել տուն։ Ենթարկել է ծեծի ու բռնության, որի մասին քույրս լռել է։

Տվյալ օրվա դեպքի հետ կապված՝ քույրս խնդրել է, որ կանգնեցնի մեքենան։ Կանգնել է, իջել է աղջիկը, իսկ հետևից այդ խելապակասը վազել է ու մազերից քարշ տալով տարել մեքենան։ Ենթարկել է դաժան ծեծի, որից հետո հրել է մեքենայից… քիմքծնոտային կոտրվածք, վիզ-ողնաշարի վնասվածք, դեմքի կապտուկներ։ Մազերն ամբողջությամբ պոկված էին։ ՔՈՒՅՐՍ ԻՆՔՆԱՍՊԱՆ ՉԻ՛ ԵՂԵԼ, ՔՐՈՋՍ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՍՊԱՆԵԼ ԵՆ»։

ArmLur.am-ի խմբագրություն էր ահազանգել կալանավորված Հայկի հարազատներից մեկը, որը մանրամասներ պատմեց Հայկի կյանքի մասին։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս