Armenian text to speach

Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի նախագիծը ներառում է ռազմական գործողությունների դադարեցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի նախագիծը ներառում է հրադադարի ռեժիմի երկարաձգում 60 օրով և ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը:

Դիվանագիտական բանակցությունների ընթացքին ծանոթ տարածաշրջանային երկու պաշտոնյա CBS News հեռուստաալիքին հաստատել են, որ (Իրանի կողմից հավանության արժանանալու դեպքում) փոխըմբռնման հուշագրի նախագիծը ներառում է հետևյալ պայմանները.

  •  Գործող հրադադարի ռեժիմի երկարաձգում 60 օր ժամկետով,
  •  Իրանի կողմից Հորմուզի նեղուցի անհապաղ բացում և 30 օրվա ընթացքում նավարկությունը մինչպատերազմյան մակարդակին վերականգնելու միջոցառումների ձեռնարկում,
  •  Իրանի, ԱՄՆ-ի և նրանց դաշնակիցների համատեղ հայտարարություն բոլոր ճակատներում (ներառյալ Լիբանանը) բոլոր ռազմական գործողությունների անհապաղ և վերջնական դադարեցման մասին: Կողմերը նաև պարտավորվում են պատերազմ չսանձազերծել միմյանց դեմ և ձեռնպահ մնալ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից,
  •  Իրանի կողմից երբեք միջուկային զենք չստեղծելու պարտավորության վերահաստատում,
  •  Իրանի համաձայնությունը հարստացված ուրանի իր պաշարների օգտահանման վերաբերյալ՝ համաձայն այն մեխանիզմի, որը կհամաձայնեցվի երկու կողմի միջև,
  •  Իրանի սառեցված ֆինանսական ակտիվների և ռեժիմի դեմ պատժամիջոցների հետ կապված հարցերի լուծումն ուղղակիորեն կախված կլինի Թեհրանի կողմից վերոնշյալ կետերի պահպանումից:

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան կիրակի փաստացի հաստատել է CBS News հեռուստաալիքին այս բոլոր կետերը, բացառությամբ բոլոր ճակատներում (ներառյալ Լիբանանը) բոլոր ռազմական գործողությունների դադարեցման դրույթի և հրադադարի ռեժիմը 60 օրով երկարաձգելու կետի։




Լրահոս