Armenian text to speach

Իրանը չի ենթարկվել Թրամփի ճնշմանը՝ գործարքի վերաբերյալ․ New York Times

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի վրա ճնշում գործադրելու արշավը չի կարողացել էականորեն փոխել Թեհրանի դիրքորոշումը Վաշինգտոնի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ, հաղորդում է The New York Times-ը։

Ինչպես նշում է թերթը, վերոնշյալ արշավը «կարծես թե որևէ հիմնարար փոփոխություն չի առաջացրել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ դիրքորոշման մեջ»։

Մայիսի 23-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ ապագա համաձայնագրի նախագիծը ընդհանուր առմամբ համաձայնեցված է։ Նա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի, Կատարի, ԱՄԷ-ի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ղեկավարների հետ և նրանց հետ քննարկել է Իրանի հետ խաղաղության համաձայնագրի շրջանակներում փոխըմբռնման հուշագրի նախագիծը։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահը պարզաբանել է, որ ԱՄՆ-ն և Իրանը դեռևս վերջնական համաձայնությունների չեն հասել մի շարք հարցերի շուրջ։




Լրահոս