Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների այսօր տեղի կունենա Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատավճիռների բողոքարկման դատավարությունը։
Ըստ ադրբեջանական կողմի՝ վարույթ են ընդունվել Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, ինչպես նաև Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան, Լևոն Մնացականյան և մյուսների վերաբերյալ դատավճիռների դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները։
Հիշեցնեք, որ ադրբեջանական կողմը նրանց մեղադրանքներ են առաջադրվել այնպիսի շինծու մեղադրանքներով հոդվածներ ինչպիսիք են, «խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների», «ահաբեկչության», «ագրեսիվ պատերազմի վարման», ինչպես նաև այլ ծանր հոդվածներով։
Նշվում է, որ գործը քննվելու է Բաքվի վերաքննիչ դատարանում՝ դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ, իսկ դատավարությունը մեկնարկում է այսօր։
Հիշեցնենք, որ Բաքվի ռազմական դատարանի նախորդ վճռով Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվել էին ցմահ ազատազրկման, իսկ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը՝ 20 տարվա ազատազրկման։
Նույն գործով Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել էին 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալլահվերդյանն ու Լևոն Բալայանը՝ 16 տարվա, իսկ Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը հայտնել էր տեղեկություն կա, որ մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները:
«Բաքվում պահվող 15 գերիներին վերաբերող դատավճիռներ են բողոքարկվել, բայց քանի որ գործել են հանրային պաշտպանները, որոնց նկատմամբ պատշաճ վստահություն չկա, տեղյակ չենք, թե ում բողոքն է վարույթ ընդունվել, բայց կարծում ենք, որ դատավարության սկսվելուց հետո կտեղեկանանք»,- մասնավորապես նշել է Սահակյանը։
Անի Վարդանյան






























