Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բլոգեր Արտակ Ավետիսյանը ատելության խոսքի տարածման փոխարեն անցնում է խուլիգանության հոդվածով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքը վերաորակավորվել է, ու հիմա ատելության խոսքի տարածման փոխարեն նա անցնում է խուլիգանության հոդվածով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Մի հատ բացատրեք էլի էդ ատելության խոսքը, մի հատ Արտակի ելույթը դրեք, կողքին դրեք Նիկոլ Փաշինյանի խոսքերը ու մի հատ հասկացեք, եթե նա ատելության խոսք ա, բա սա ինչ է»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Շենգավիթում ՔՊ քարոզարշավի ժամանակ «Նիկոլ, դավաճան» բառերը հնչեցնելու համար Ավետիսյանին հղի կնոջ աչքի առաջ բռնի կերպով բերման են ենթարկել։

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս