Այսօր՝ մայիսի 26-ին, Երևան է ժամանել բրազիլիացի աշխարհահռչակ լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն։
ArmLur.am-ին ՀՖՖ-ից տեղեկացրեցին, որ Ֆեդերացիան չի հրավիրել նրան և տեղեկություն չունեն, թե ինչ միջոցառման շրջանակներում է նա այցելել Հայաստան։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Ռոնալդինոյին Հայաստան է հրավիրել «Vivaro» ընկերությունը։ Ֆուտբոլիստը, մեր տեղեկությունների համաձայն, մեկ օր է լինելու Հայաստանում։
Հիշեցնենք, որ անցած տարի՝ 2025 թվականի նոյեմբերի 13-ին Ռոնալդինյոն այցելել էր Բաքու՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվեցիայի (COP29)կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին։
Բաքվում ֆուտբոլիստին էին նվիրել Արցախի վիշապագորգի կրկնօրինակը՝ ներկայացնելով այն իբրեւ բնօրինակ։
Նանիկ Աղասյան





























