Անկախ Պետությունների Համագործակցությունում (ԱՊՀ) չեն կարող անուշադրության մատնել Երևանի դիրքորոշումը՝ կապված եվրաինտեգրման ծրագրերի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդև՝ «Անկախ Պետությունների Համագործակցությանը 35 տարի․ արդյունքներ, խնդիրներ, հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի ընթացքում։
Նրա խոսքով՝ Ուկրաինան դեռևս շարունակում է մնալ ԱՊՀ անդամ, իսկ Մոլդովայի դեպքում արդեն մեկնարկել է կազմակերպությունից դուրս գալու ընթացակարգը։
Լեբեդևը նշել է նաև, որ ԱՊՀ-ում ուշադրությամբ հետևում են Հայաստանի դիրքորոշմանը՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերի վերաբերյալ, ընդգծելով, որ չնայած այդ հայտարարություններին՝ Հայաստանը շարունակում է մնալ ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ և օգտվում է այդ կառույցների անդամակցության առավելություններից։
Ռուսական ТАСС գործակալությունը ամփոփել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի հիմնական հայտարարությունները։
Անի Վարդանյան


























