Armenian text to speach

«Չոքցնելու եմ, սատկացնելու եմ». Վարդևանյանի դիմումը ԿԸՀ-ն մերժել է. խախտում չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ մայիսի 25-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովըհրապարակել է ուշագրավ որոշում, որով մերժել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի դիմում-հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի նախընտրական ելույթներում հնչած անթուլատրելի արտահայտությունների վերաբերյալ։

Խոսքը վերաբերում է ինչպես Կապանում մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթին, այնպես էլ մայիսի 18-ին հրապարակված տեսանյութին, որտեղ, ըստ դիմումատուի, հնչել են ատելության, բռնության և քաղաքական հակառակորդներին թիրախավորող արտահայտություններ։

Արամ Վարդևանյանն իր դիմումում նշել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությունը «դուրս է եկել քաղաքական բանավեճի և կարծիքի ազատ արտահայտման իրավական սահմաններից»։
Դիմումում մասնավորապես մեջբերվել է Փաշինյանի՝ Կապանում հնչեցրած ելույթը, որտեղ նաընդդիմադիր ուժերին անվանել էր «պատերազմի եռագլուխ կուսակցություն»՝ նշելով.

«Ի դեմս պատերազմի եռագլուխ կուսակցությանգործ ունենք նախորդ հանցավոր մաֆիայի հետ, որըդուրս ա եկել վերջին մարտի…»։

Վարդևանյանը պնդել էր, որ այդարտահայտությունները միտված են հանրային թշնամանք հրահրելուն և ընտրողների վրա հոգեբանական ազդեցություն գործադրելուն։

Դիմումում ընդգծվել էր, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է միայն 2025 թվականին և չի կարող կապ ունենալ 2010 կամ 2013 թվականների քաղաքական կոալիցիաների հետ, ինչպես ներկայացվում է իշխանական քարոզչության շրջանակներում։


Բացի այդ, Վարդևանյանն անդրադարձել էր նաևՓաշինյանի մեկ այլ աղմկահարույց ելույթին, որտեղվերջինս հայտարարել էր.

«Չոքցնելու եմ սաղիդ, հատ-հատ մասկեքը կոխելուեմ համապատասխան տեղերդ… սատկացնելուեմ…»։

Ըստ դիմումատուի՝ նման բառապաշարը«օբյեկտիվորեն և ողջամտորեն կարող է ընկալվել որպես բռնության կիրառման սպառնալիք», ինչպես նաև՝ քաղաքական հակառակորդների նկատմամբ ատելության և թշնամանքի հրահրում։

Դիմումում նշվել էր նաև, որ վարչապետի կողմիցկիրառվող հռետորաբանությունը կրում է շարունակական բնույթ և լրջորեն ազդում է ընտրողների ազատ քաղաքական կամքիձևավորման վրա։

Արամ Վարդևանյանը ԿԸՀ-ից պահանջել էր.
• իրավական գնահատական տալ ՆիկոլՓաշինյանի արտահայտություններին,
• ուսումնասիրել վարչական ռեսուրսի հնարավորչարաշահումները,
• քննարկել ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի նկատմամբպատասխանատվության միջոցների կիրառմանհարցը,
• անհրաժեշտության դեպքում դիմել իրավապահմարմիններին։

Մայիսի 25-ին կայացած նիստին մասնակցել են ինչպես Արամ Վարդևանյանը, այնպես էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը։
Վարդևանյանը նիստի ընթացքում հայտարարել է, որ ԿԸՀ-ից չի ակնկալում «քարոզչության գրաքննություն», սակայն ակնկալում է քաղաքական պատասխանատվության գնահատական ՆիկոլՓաշինյանի կիրառած բառապաշարի համար։

Իսկ Սուրեն Գրիգորյանը հակադարձել է՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի խոսքերը եղել են «սուր և կոշտ քաղաքական գնահատականներ», ոչ թե բռնության կոչեր։
ԿԸՀ-ն, ուսումնասիրելով դիմումը, եկել է եզրակացության, որ թեև Փաշինյանի հռետորաբանությունը «զսպվածության և քաղաքական կոռեկտության շրջանակներում չէ», այնուամենայնիվ չի պարունակում «բռնության կոչերի կամ հոգեբանական հարկադրանքի» հատկանիշներ։

Որոշման մեջ մասնավորապես նշվում է.

«Դիմումով ներկայացված հանգամանքներումնախընտրական քարոզչության սահմանված կարգիխախտում առկա չէ»։

ԿԸՀ-ն նաև մերժել է Վարդևանյանի պահանջը՝ ՆիկոլՓաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբպատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ։
Միևնույն ժամանակ հանձնաժողովը հատուկ ընդգծել է, որ խոսքի ազատությունը բարձրագույն արժեք է, հատկապես ընտրական գործընթացների ժամանակ, սակայն այն «չի կարող մեկնաբանվել որպես բացարձակ իրավունք»։

ԿԸՀ որոշմամբ նաև արձանագրվել է, որ հնարավոր քրեական գնահատական պարունակող հայտարարությունները պետք է քննության առարկա դառնան իրավապահ մարմինների կողմից, ոչ թե ընտրական հանձնաժողովի։

Հիշեցնենք, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը Նիկոլ Փաշինյանի երկարամյա աշխատակիցն է եղել, մինչև պաշտոնի նշանակվելը եղել է ՔՊ-ական ու նրա անաչառությունը վաղուց կասկածի տակ է՝ արձանագրված անգամ միջազգային փաստաթղթերում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս