ՆԳՆ-ից հաղորդագրություն են տարածել այսօր Սարալանջ գյուղում տեղի ունեցած սպանության վերաբերյալ՝ նշելով՝ պատճառը գումարային վեճն է, սակայն Shamshyan-ի տեղեկություններով՝ գյուղապետի հորեղբոր տղան 50-ամյա տղամարդու է սպանել՝ իրենց թեկնածուի օգտին քվեարկելուց հրաժարվելու պատճառով։
«Մայիսի 26-ին՝ ժամը 02:40-ին, բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած ծակած վերքով բուժօգնության է դիմել Սարալանջ գյուղի բնակիչ 50-ամյա մի տղամարդ։ Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ տղամարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Կոտայքի քրեական ոստիկանների և Նաիրիի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած համալիր գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը Սարալանջ գյուղի 8-րդ փողոցի բակերից մեկում նույն գյուղի բնակիչ 63-ամյա մի տղամարդ գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հարվածել, ապա դանակահարել է 50-ամյա տղամարդուն:
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքի արդյունքում Սարալանջի 63-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանություն, ապա փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին»։



















































































