Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ մայիսի 26-ին Ադրբեջանի արտադրության ապրանքներ են արտահանվել Հայաստան՝ համապատասխան մաքսային ընթացակարգերի իրականացումից հետո։
Ըստ Ադրբեջանի պետական մաքսային ծառայության, Trend գործակալության փոխանցմամբ, Հայաստան է ուղարկվել «շենքերի և կառույցների ջերմամեկուսացման համար նախատեսված էքստրուդացված պոլիստիրոլային տախտակներ»։ Մատակարարված ապրանքի ընդհանուր քաշը կազմել է 1 տոննա 497 կիլոգրամ, իսկ արժեքը՝ 5,911.21 ԱՄՆ դոլար։
Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ բեռը ուղարկվել է բոլոր անհրաժեշտ մաքսային ձևակերպումների ավարտից հետո։ Լրատվամիջոցները նաև հրապարակել են լուսանկարներ՝ փաստելով առաքման գործընթացը։


Անի Վարդանյան






























