ArmLur.am-ը հայտնել էր, որ ժողովրդավարական Հայաստանում Նիկոլ Փաշինյան իշխանության կողմից ընդդիմադիր գործիչներին, պատգամավորի թեկնածուներին ճնշելու գործընթացը մեծ թափ է հավաքում: ArmLur.am-ը հայտնել էր, ընդդիմադիր պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու գործընթաց է մեկնարկել։
Եվ այսպես, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արմեն Վլադիմիրի Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար: Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական հանցագործության գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 10-րդ համարի թեկնածու Հայկ Սուքիասյանի նկատմամբ։
Պարզվում է, որ վերոնշյալ պատգամավորների թեկնածուներից բացի մեղադրյալի աթոռին է նաեւ Ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Վերժինե Ստեփանյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն ՀՀ Քննչական կոմիտեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Վերժինե Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել և մեղադրանք առաջադրել հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողություն, գրավ, բացակայելու արգելքը։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























