Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առաջնորդների հանդիպման շրջանակում կարճ կարծիքներ են փոխանակել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ առաջնորդները «մի քանի անգամ խոսել են» հանդիպման շրջանակում, սակայն Հայաստանի վերաբերյալ քննարկումը եղել է կարճ և ոչ խորքային։
«Հայաստանի հարցով տեղի է ունեցել միայն կարճ կարծիքների փոխանակում, բայց որևէ բովանդակային խոսակցություն չի եղել, պարզապես ժամանակ չի եղել»,– նշել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Անի Վարդանյան
























