Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գյուղացին մնալու է անտեր վիճակի մեջ»․ ծաղիկ արտադրողը կոտրում է չարտահանված ծաղիկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղացի Խաչիկ Գևորգյանը, ով տարիներ շարունակ զբաղվում է ծաղիկների արտադրությամբ և արտահանմամբ, այսօր կանգնել է լուրջ խնդրի առաջ։ Ռուսաստանի կողմից հայկական մի շարք գյուղմթերքների և բույսերի ներկրման սահմանափակումներից հետո նա չի կարողանում իր արտադրանքը դուրս հանել շուկա։

Արտահանման ճանապարհի փակվելու պատճառով ծաղիկները մնում են, իսկ վնասները՝ օր օրի մեծանում։ Խաչիկ Գևորգյանն ասում է՝ տարիների աշխատանքը կարող է ջուրն ընկնել, և ստիպված, ցավով կոտրում ու ոչնչացնում է ծաղիկների մի մասը։

«Վնասը միլիոնների է, վարկերը հազիվ ենք փակում։ Եթե այսպես շարունակվի, գյուղացին անտեր վիճակում կմնա»,- ասում է նա։

Գյուղացիների խոսքով՝ արտադրանքի մեծ մասը նախատեսված էր հենց ռուսական շուկայի համար, և հիմա նրանք չգիտեն՝ ինչպես պետք է շարունակեն աշխատանքը։

Իրինա Ատանյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս