«Գեղամա» մասնաճյուղի «Վարդենիս» էլ. ցանցը իր բաժանորդներին տեղեկացնում է, որ ուժեղ քամիների հետևանքով վթարային անջատվել է «Վարդենիս» 10կՎ օդային գիծը, ինչի հետևանքով հոսանքազուրկ են Վանեվան, Տորֆավան, Խաչաղբյուր, Լուսակունք և Գեղաքար գյուղերը։
Վարդենիսի համայնքապետարանից տեղեկացնում են, որ այս պահին իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ վթարը վերացնելու և հնարավորինս սեղմ ժամկետներում էլեկտրամատակարարումը վերականգնելու նպատակով։






























