ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Նման նյութեր

Politics
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանը ցանկանում է խորացնել հարաբերությունները ԵԱՏՄ բոլոր երկրների հետ․ Մհեր Գրիգորյան

Politics
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում պահպանվող լարվածության և Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շուրջ շարունակվող քննարկումների ֆոնին, ՀՀ փոխվարչապետ, վարչապետի ժամաակավոր պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մասնակցեց Աստանայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Հայաստանի անունից հստակ ուղերձներ փոխանցեց ԵԱՏՄ գործընկերներին։
Գրիգորյանի ելույթը, ըստ էության, կարելի է գնահատել որպես Երևանի կողմից իրավիճակը հանդարտեցնելու և գործընկերներին վստահեցնելու փորձ, որ Հայաստանը մոտ ապագայում չի պատրաստվում կտրուկ քայլերի գնալ ԵԱՏՄ անդամակցության հարցում։ Այսպիսով, Հայաստանի՝ միությունից դուրս գալու կամ անդամակցությունը վերանայելու թեման փաստացի հետաձգվեց առնվազն մինչև տարեվերջ։
«Մենք բազմիցս վերահաստատել ենք Հայաստանի հավատարմությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխշահավետ համագործակցությանը՝ ի շահ մեր երկրների և ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանի տնտեսական կայունության ու տնտեսական զարգացման կայունության ապահովման։ Հայաստանի Հանրապետությունը մտադիր է նաև ապագայում բարեխղճորեն մասնակցել միության աշխատանքներին՝ փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործընկերության և ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների ազգային շահերը հաշվի առնելու հիման վրա»,- հայտարարել է Մհեր Գրիգորյանը։
Քաղաքական շրջանակներում ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ պաշտոնական Երևանը, առնվազն այս փուլում, խուսափում է ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հստակ հայտարարություններից։ Ավելին, Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարների շուրջ հնչող քաղաքական գնահատականների ֆոնին իշխանությունը շարունակում է պահպանել տնտեսական համագործակցության գործող ձևաչափերը՝ հասկանալով, որ ԵԱՏՄ-ից արագ ու առանց ծանր հետևանքների դուրս գալու սցենարը գործնականում իրատեսական չէ։
Այս իմաստով Աստանայում Մհեր Գրիգորյանի հնչեցրած ուղերձները կարելի է դիտարկել որպես ժամանակ շահելու և հարաբերություններում լրացուցիչ սրացումներից խուսափելու քայլ՝ առնվազն մինչև Հայաստանի իշխանությունները վերջնականորեն հստակեցնեն իրենց հետագա արտաքին-քաղաքական հաշվարկները։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

