Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մանկական բաժանմունքը համալրվել է նորագույն բժշկական սարքավորումներով և անհրաժեշտ պարագաներով:

Գերժամանակակից սարքերի կիրառության արդյունքում հնարավոր կլինի երեխաների շրջանում քաղցկեղի տարբեր տեսակները հայտնաբերել ավելի վաղ փուլում և իրականացնել առավել արդյունավետ բուժում: Սարքավորումների կիրառությունը հնարավորություն կտա Հայաստանում իրականացնել բազմաթիվ հետազոտություններ:


Նվիրաբերված վերջին սերնդի բժշկական սարքավորումների համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 127 մլն դրամ: (Գ)
Մանրամասները՝ տեսանյութում․
























