Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փորդ չի ծակի, ախպե՛ր, չլինի-չլինի՝պրյամոյ ասում եմ՝100 մանեթը չես տա»․ նոր ձայնագրություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյան համայնքի տարածքային գրասենյակի պատասխանատուն, հիշյալ կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս