Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ներկայումս գտնվում է Մոսկվայում և անցկացնում է խորհրդակցություններ։
«Նա Մոսկվայում է, անցկացնում է խորհրդակցություններ»,- ՏԱՍՍ-ին ասել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների նպատակով։ Ըստ այդ հրապարակումների՝ խորհրդակցությունները կապված են Հայաստանի իշխանությունների՝ Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ ձեռնարկած քայլերի հետ։
ՌԴ ԱԳՆ-ն առայժմ չի հրապարակել խորհրդակցությունների մանրամասները։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի


























































































