Armenian text to speach

Դպրոցը փակելը նույնն է, ինչ նպատակային գյուղը դատարկես․ Արման Թաթոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դպրոցների անհիմն օպտիմալացումն ամբողջությամբ դադարեցվելու է։ Այս մասին կապանցիների հետ հանդիպման ընթացքում ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

Նա  նկատել է, որ ամենաշատ օպտիմալացումներ լինելու են Սյունիքում։ Արման Թաթոյանն անդրադարձել է Դավիթ Բեկ գյուղի դպրոցի փակման թեմային։

«Դավիթ Բեկի դպրոցը պատմական նշանակություն ունի, այստեղ Արամ Մանուկյանն է հաճախել։ Մենք այս դպրոցը ոչ թե պիտի փակենք, այլ՝ կողքն էլ մի հատ թանգարան կառուցենք, որ բոլորը գան, տեսնեն, հիանան»,- ասել է Արման Թաթոյանը։

«Միասնության թևերի» վարչապետի թեկնածուի համար անընդունելի է իշխանության այն մոտեցումը, թե բնակչությունը քիչ է, պետք է դպրոցը փակել։ Արման Թաթոյանն ընդգծել է, որ շատ լավ է ծանոթ տեղանքին, և հարևան գյուղ՝ Արծվանիկ, տանելն իսկապես ծնողի համար բազմաթիվ դժվարություններ է ստեղծելու։

«Երեխեքը քիչ են՝ այնպիսի ծրագրեր արեք՝ գան, ավելի շատ բնակվեն։ Դպրոցը փակելը նույնն է, ինչ նպատակային գյուղ դատարկես: Դավիթբեկցին ճիշտ է ասում․ «Եթե երեխային Արծվանիկի դպրոց են տանում, ավելի լավ է՝ գնամ Կապանում կամ Արծվանիկում ապրեմ»: Արդյունքում ի՞նչ ենք ունենում՝ Դավիթ Բեկ գյուղը դատարկվելու»,- նշել է վարչապետի թեկնածուն։ (Գ)

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս