Ռուսաստանի կողմից հայկական մի շարք գյուղմթերքների ներմուծման սահմանափակումների ֆոնին այցելել էինք Արմավիրի մարզի Ծիածան գյուղ, որտեղ զրուցել ենք միրգ-բանջարեղենի արտադրողների և վաճառողների հետ՝ հասկանալու, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ստեղծված իրավիճակը նրանց վրա։
Լոլիկ, վարունգ, ելակ և այլ գյուղմթերքներ արտադրողներն ու վաճառողները տարբեր կարծիքներ ունեին։ Ոմանք նշում էին, որ պատրաստ են նույնիսկ ֆինանսական դժվարությունների գնով չարտահանել արտադրանքը, միայն նրա համար, որ կախված չլինեն ռուսական շուկայից։
Սակայն մեծամասնությունը մտահոգված էր հնարավոր տնտեսական հետևանքներով։ Նրանց խոսքով՝ շատերը վարկային պարտավորություններ ունեն և դեռ չեն պատկերացնում, թե սահմանափակումների երկարաձգման դեպքում ինչպես են կարողանալու լուծել իրացման և ֆինանսական խնդիրները։
Զրուցակիցներից ոմանք նաև նշում էին, որ շուկայում արդեն իսկ առկա է ներմուծվող արտադրանք, այդ թվում՝ Իրանից բերվող լոլիկ, մինչդեռ տեղական արտադրանքի իրացման հարցերը մնում են չլուծված։
Եվրոպական շուկաներ դուրս գալու հնարավորության վերաբերյալ ևս թերահավատություն կար։ Հարցվածների մի մասը կարծում է, որ այդ ուղղությամբ անցումը հեշտ չի լինելու և պահանջելու է ժամանակ ու լրացուցիչ ռեսուրսներ։
Ի՞նչ են մտածում գյուղացիներն ու վաճառողները ստեղծված իրավիճակի մասին, և ի՞նչ լուծումներ են տեսնում նրանք. մանրամասները՝ տեսանյութում։
Իրինա Ատանյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․






















































































