Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ինքը հիստերիայի մեջ ա ընկնում, որովհետև, եթե իշխանության չլինի, պատասխանատվության կենթարկվի». Վահան Բադասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում Վահան Բադասյանն անդրադարձել է արտաքին պարտքին, զորահանդեսին, Արցախի վերադարձի իրավունքին և Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։

Նա հայտարարել է, որ, իր գնահատմամբ, Հայաստանի գիտակից քաղաքացիները մերժում են գործող իշխանություններին։ Բադասյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հիստերիայի մեջ է ընկնում», քանի որ իշխանությունը կորցնելու դեպքում կարող է պատասխանատվության ենթարկվել։

Խոսելով Արցախի հարցի մասին՝ Բադասյանը նշել է, որ հայերն իրավունք ունեն վերադառնալու Արցախ՝ անկախ իշխանությունների դիրքորոշումից։ Նա նաև քննադատել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ պնդելով, որ գործող իշխանությունները զբաղված են հարաբերություններ փչացնելով և չեն կարողանում ապահովել հավասարակշռված քաղաքականություն։

Իրինա Ատանյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս