Մայիսի 25-ից հունիսի 1-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5112 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 122 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 160 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 138 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 21, չամրակապված վարելու՝ 763, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 43, վարելու ընթացքում ծխելու՝ 751, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 319, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 40 և 1983 այլ իրավախախտում։ 114 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 140-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 99-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 53-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 98 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15402 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 273 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 255 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 453 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 61, չամրակապված վարելու՝ 4050, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 289, վարելու ընթացքում ծխելու՝ 650, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 674, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 102, արագության գերազանցման՝ 2583 և 4653 այլ իրավախախտում։ 338 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 636-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 356-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 163-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 18 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 53 անձ։


























































































