Armenian text to speach

Հրդեհ՝ Գառնի գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 1-ին՝ ժամը 13։16-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի Մաշտոցի փողոցում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։07-ին, մարվել՝ 14։58-ին։ Այրվել են խորդանոցի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ) և կուտակած տախտակներ (մոտ 1,5 խմ)։




Լրահոս