Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մտադիր է հունիսին հյուրընկալել եվրոպացի առաջնորդներին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունների կարգավորման հարցը քննարկելու համար, երկուշաբթի օրը հաղորդել է Bloomberg-ը։
«Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նախատեսում է այս ամսվա վերջին հյուրընկալել եվրոպացի առաջնորդներին՝ հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունները հարթելու ծրագիր մշակելու համար», – գրում է գործակալությունը՝ հղում անելով մի քանի աղբյուրների։
Գործակալության տվյալներով՝ այսպես կոչված «E5»-ի՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Լեհաստանի առաջնորդները կհավաքվեն Բեռլինում՝ նախապատրաստելու միջոցառումների փաթեթ։






























