Լևոն Վարշամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գ. Գ. «Մեր ձևով» շարժման կողմից 2026 թվականի հունվար ամսից հետո իրականացված հավաքներին և Սամվել Կարապետյանի դատական նիստերի ժամանակ տեղի ունեցած ակցիաներին մասնակցելու նպատակով, նյութապես շահագրգռել է՝ համաձայնություն ձեռք բերելով որպես աշխատավարձ գումար փոխանցելու վերաբերյալ, մասնավորապես՝ Լևոն Վարշամյանի և Գ. Գ. միջև ձեռք բերված համաձայնության հիման վրա հավաքներին մասնակցելու նպատակով «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» ՀԿ-ից Գ. Գ. պատկանող բանկի … բանկային հաշվեհամարին 11.02.2026 թվականին փոխանցվել է 204.545 ՀՀ դրամ, իսկ 10.03.2026 թվականին՝ 300.000 ՀՀ դրամ գումարներ: Այս գործով նածխաքննության ավարտ է հայտարարվել ու գործը ուղարկվել է դատարան:
Կարապետ Խալաթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հոր՝ Ա.Խ.նի կազմակերպմամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի կողմից կազմակերպված հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռել է անչափահասներ Ս.Թ., Ա.Ա.ին, Ա.Ա.ին և Խ.Խ.ին:
Այս գործով նախա քննության ավարտ է հայտարարվել ու գործը ուղարկվել է դատարան: Կալին Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2026 թվականի մայիսի 12-ին Տավուշի մարզի Բերդ համայնքի Մշակույթի տանն «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավին մասնակցելու նպատակով, հանդիսանալով «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ում՝ որպես աղբահանության և սանմաքրման ոլորտի համակարգող, օգտագործելով իր ծառայողական և իշխանական լիազորությունները, շանտաժի միջոցով, այն է՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավին չներկայանալու և կուսակցությանը չսատարելու դեպքում՝ «Բերդի կումունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի հավաքարար Թ. Մ. աշխատանքից ազատելու սպառնալիքով, հարկադրել է վերջինիս մասնակցել 2026 թվականի մայիսի 12-ին Տավուշի մարզի Բերդ համայնքի Մշակույթի տանն «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավին, որպիսի պայմաններում Թ. Մ. հարկադրաբար ներկայացել և մասնակցել է հիշյալ հավաքին:
Այս գործով նախաքննության ավարտ է հայտարարվել ու գործը ուղարկվել է դատարան։
Քնար Մանուկյան
























