Armenian text to speach

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յունիբանկի UNIMobile հավելվածում հասանելի են դարձել հեռախոսահամարով դրամական փոխանցումները։ Այժմ Յունիբանկի հաճախորդները կարող են ակնթարթորեն գումար փոխանցել ArcaPay համակարգին միացած այլ բանկերի հաճախորդներին՝ նշելով ստացողի հեռախոսահամարը։

ArcaPay-ով փոխանցում կատարելու համար պետք չէ  մուտքագրել ստացողի քարտի համարը կամ բանկային այլ տվյալներ, ինչը գործընթացը դարձնում է առավել պարզ և արագ։

Փոխանցում կատարելու համար UNIMobile հավելվածի «Փոխանցում հեռախոսահամարով» բաժնում անհրաժեշտ է ընտրել ArcaPay փոխանցումը, նշել ստացողի հեռախոսահամարը և բանկը, մուտքագրել գումարի չափը և հաստատել գործարքը։ Գումարը փոխանցվում է ստացողի հաշվին վայրկյանների ընթացքում և անմիջապես հասանելի դառնում օգտագործման համար։

Մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ArcaPay փոխանցումներն իրականացվելու են առանց միջնորդավճարի։ Մեկ գործարքի առավելագույն գումարը կազմում է 400 000 ՀՀ դրամ։

Նոր ծառայության գործարկումը UNIMobile-ում Յունիբանկի հերթական քայլն է թվային ծառայությունների զարգացման և հաճախորդներին ֆինանսների կառավարման ժամանակակից ու հարմար լուծումներ առաջարկելու ուղղությամբ։ (Գ)




Լրահոս