Այսօր՝ հունիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում կառուցվող էլիտար բազմաբնակարանային շենքում։
Ժամը 15:00-ի սահմաններում 112 կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուրջյան փողոցի 14/1 հասցեում գտնվող շինհրապարակում դի կա։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու քննիչները։
Նախնական տվյալներով՝ մահացածը շինհրապարակում աշխատող, Արարատի մարզի 34-ամյա բնակիչ Սարգիս Ս.-ն է, որը ընկել է կառուցվող շենքի 4-րդ հարկից։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ շինհրապարակում բացակայել է օրենքով նախատեսված տեղեկատվական ցուցանակը, որտեղ պետք է նշված լինեին կառուցապատողի, պատվիրատուի և շինարարության ժամկետների վերաբերյալ տվյալները։


























































































