Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 3-ին և 4-ին կանցկացվի ՀՀ ռազմարդյունաբերական և գիտատեխնիկական ներուժին նվիրված գործարար համաժողովը։
Համաժողովին մասնակցելու են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, ինչպես նաև կառավարության անդամներ։
Մասնակիցների թվում են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․


























