Armenian text to speach

«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների ծեծի դեպքով ՔԿ-ն 2 հաղորդում է ստացել․ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին գրել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

«Հունիսի 2-ին Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացվել է 2 հաղորդում, որոնց առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության (195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ), խուլիգանության (297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) և քարոզչություն կատարելուն խոչընդոտելու (211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ) հատկանիշներով»:

Հիշեցնենք, որ Մասիսում բռնություն է գործադրվել  «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների նկատմամբ։




Լրահոս