Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մասին տեղեկացանք «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։
Ծառուկյանը հերքում է պահանջում Փաշինյանի կողմից մայիսի 28-ին հնչեցված «հանցագործ», «շպիոն», «գործակալ», «հանցավոր գործարք կնքած լինելու», «Հայաստանի ժողովրդին թալանելու», «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառելու» արտահայտությունների համար։






























