Armenian text to speach

Թրամփը նշել է, որ Իրանի հետ կապված իրավիճակում նախընտրում է դիվանագիտությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մարդասիրական նկատառումներով նախընտրում է Իրանի հետ կապված իրավիճակի դիվանագիտական ​​լուծումը, սակայն «ամերիկյան հարվածների վերսկսումը կապահովեր վստահություն, որ հակամարտությունը չի վերսկսվի»։

«Գիտեք, ես կնախընտրեի սա անել (դադարեցնել հակամարտությունը – խմբ.) լավ իմաստով՝ մարդասիրական տեսանկյունից», – ասել է նախագահը Pod Force One փոդքասթին տված հարցազրույցում։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումը կարող է վստահություն ներշնչել, որ հակամարտությունը կավարտվի։

«Վստահություն։ Սա կավարտվեր։ Այլևս չէին լինի խոսակցություններ Իրանի հետ, ոչ մի անհեթեթություն։ Այլևս չէին լինի ձգձգումներ բանակցություններում», – ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կբերի ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակումների վերսկսումը։




Լրահոս