Իրանը պատրաստ է վերսկսել պատերազմը և հարվածել Իսրայելին ցանկացած պահի, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
«Մեր զինված ուժերը պատրաստ են ցանկացած պահի վերսկսել պատերազմը և հարվածել Իսրայելին, եթե վերջինն ագրեսիա ձեռնարկի Բեյրութի դեմ», – չորեքշաբթի օրը արտգործնախարարի խոսքերն է մեջբերել իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։
Արաղչին նշել է, որ Իրանի կապերը ԱՄՆ-ի հետ չեն կտրվել։
«Մեր կապերը ամերիկացիների հետ չեն կտրվել, բայց բանակցություններում առաջընթաց չի եղել», – ասել է նա։






























