Եվրոպական միությունը պատրաստում է Հայաստանին ուղղված տնտեսական աջակցության փաթեթ, որի նախնական ծավալը կկազմի 50 միլիոն եվրո։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ մի շարք առևտրային սահմանափակումներ է կիրառել։
«Այսօր ես զրուցել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վերջին սահմանափակումների մասին։ Սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական հարկադրանք, և դա անընդունելի է»,- հայտարարել է ֆոն դեր Լայենը։
Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ Եվրամիությունը մտադիր է օգնել Հայաստանին հաղթահարել տնտեսական դժվարությունները և ամրապնդել երկրի դիմակայունությունը արտաքին ճնշումների պայմաններում։
Reuters-ի փոխանցմամբ՝ 50 միլիոն եվրոյի աջակցության փաթեթը նախատեսված է որպես նախնական օգնություն՝ Ռուսաստանի սահմանափակումների տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով։
Ֆոն դեր Լայենը նաև ընդգծել է, որ Եվրամիությունը շարունակում է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը և տնտեսական կայունությանը՝ արտաքին քաղաքական ու տնտեսական ճնշումների պայմաններում։
Ֆոն դեր Լայենը նշել է նաև, որ նախատեսվում է, որ 10,000 ծաղկից բաղկացած խմբաքանակը վաղը Հայաստանից կհասնի Լատվիա։
Թարգամնությունը՝ Անի Վարդանյանի






























