Armenian text to speach

Ադրբեջանից Հայաստան կարտահանվի 42 վագոն դիզելային վառելիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր նախատեսվում է Ադրբեջանից Հայաստան վառելիքի հերթական մատակարարումը։

Ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ՝ Հայաստան կարտահանվի 42 վագոն դիզելային վառելիք։

Նշվում է, որ բեռնատար գնացքը ժամը 16:00-ին կմեկնի Գյուզդեք կայարանից, այնուհետև Բյոյուք-Քեսիկ կայարանի միջոցով կմտնի Վրաստան և այնտեղից կշարունակի ճանապարհը դեպի Հայաստան։

Ադրբեջանական լրատվամիջոցը հայտնում է, որ մատակարարման վերաբերյալ մանրամասները դեռևս ճշտվում են, և տեղեկությունը թարմացվում է։

 




Լրահոս