Ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ 5 տարվա ընթացքում մենք ունենք մեծ աշխատանք մեր երկիրն արդյունաբերականացնելու համար, մեր երկրում ծվարած աղքատութրունը հաղթահարելու համար։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ նախընտրական բանավեճի ժամանակ։
«Մեր երկրում այսօր 650,000 մարդ ապրում է աղքատության մեջ և դրա հաղթահարման համար մեր գլխավոր նպատակն աշխատատեղերի ստեղծումն է, նաև ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մարդկանց նպաստների տրամադրումն է՝ ամսեկան 150,000 դրամ։
Մենք նոր ծրագիր ունենք. անապահով ընտանիքները 0 դրամ են վճարելու էլեկտրականության և ջրի համար։ Դա արվելու է և՛ պետական, և՛ մասնավոր միջոցների համակեցության արդյունքում»,-նշել է նա։

























































































