Armenian text to speach

Պեսկովը՝ Զելենսկու նամակի մասին. Պուտինն անձամբ կգնահատի դրա բովանդակությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ կգնահատի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բաց նամակը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Լրագրողների խնդրանքին՝ գնահատել Զելենսկու ուղերձի տոնայնությունը, Պեսկովը հրաժարվել է մեկնաբանություններից՝ նշելով, որ այդ հարցում պետք է սպասել հենց Ռուսաստանի նախագահի դիրքորոշմանը։

«Ես հիմա չէի շտապի իրադարձություններից առաջ ընկնել։ Անշուշտ, այդ թեման կքննարկվի, այն պարզապես չի կարող չշոշափվել», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը հավելել է. «Եկեք սպասենք նախագահի գնահատականին»։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակային նամակով առաջարկել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անցկացնել ուղիղ բանակցություններ՝ ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման նպատակով։ Կրեմլում մինչ այժմ նամակի բովանդակության վերաբերյալ պաշտոնական գնահատական չի հնչել։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս